15:21 , 3 սեպտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Միջերկրական ծովում բալիստիկ հրթիռներն արձակել են Իսրայելը եւ ԱՄՆ-ը համատեղ փորձարկման շրջանակում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի Պաշտպանության նախարարության ներկայացուցչին:
«Արձակումն իրականացվել է ԱՄՆ հետ համատեղ փորձարկման շրջանակում: Հրթիռներն արձակվել են Միջերկրական ծովից»,- ասել է գործակալության զրուցակիցը: