Իշխանական էլիտան շտապում է Ջերմուկ. Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կունենան


18:40 , 16 դեկտեմբեր, 2022

ArmLur.am-ը գրում է.

Կայքի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն այսօր մեկնում են Ջերմուկի «Հայաթ Փլեյս» հյուրանոց, որտեղ քննարկումներ են անցկացնելու:  Մեր տեղեկություններով, կազմի մեջ են ՔՊ նորընտիր վարչության անդամները, ԱԺ ղեկավարությունը, հանձնաժողովների նախագահները եւ այլք՝ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ ՔՊ-ականները դեկտեմբերի 17-ից քննարկումներ են ունենալու Ջերմուկում, տարի ամփոփեն, որոշեն հետագա անելիքները:  Եվ ահա, նրանք Ջերմուկ են շարժվում այսօր: