Որտե՞ղ են ապրում աշխարհի ամենագեղեցիկ կանայք


16:31 , 3 սեպտեմբեր, 2013

Operativ.am-ը գրում է.

"Random Story" արևմտյան ինտերնետ-հրատարակության լրագրող Մանիշ Կհաթրին կազմել է այն երկրների ռեյտինգային աղյուսակը, որտեղ ապրում են ամենագեղեցիկ և գրավիչ կանայք: Հեղինակը ցուցակում առաջին տեղը հատկացրել է լատվիացի գեղեցկուհիներին:

Որպես լատվիացի կանանց առավելություններ նշվել են բնական գեղեցկությունը, համարձակ հագուստները, ինչպես նաև "Go Blonde" շքերթը: Երկրորդ տեղում շվեդուհիներն են: Նրանք շատ ուժեղ են, ունեն երկաթյա պահվածք և բնավորություն:

«Բրոնզե մեդալը»` երրորդ տեղը, բրազիլուհիներինն է: Նրանք նվաճում են տղամարդկանց մարմնի գեղեցիկ կազմվածքով և էթնիկական տիպերի բազմազանությամբ: