ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ


16:51 , 16 դեկտեմբեր, 2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:

Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ խոսնակը և հավելում, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 12:00-13:50-ը կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: