ԱՄՆ Սենատը Քրիստինա Քվինին հաստատեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում


11:46 , 16 դեկտեմբեր, 2022
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է Քրիստինա Քվինին Հայաստանի հանրապետությունում դեսպանի պաշտոնում հաստատելու մասին։
«2022թ․ դեկտեմբերի 13-ին ԱՄՆ Սենատը Քրիստինա Քվինին հաստատեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Շնորհավորում ենք դեսպան Քվինին և նրան սպասում Հայաստանում»,–ասվում է դեսպանության տարածած Հաղորդագրության մեջ։