Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է․ Ռուբեն Վարդանյան (Video)


09:48 , 16 դեկտեմբեր, 2022

Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Ունեմ լավ նորություն։ Առանց որևէ նախապայմանների, առանց որևէ մեր կողմից զիջումների հարևան պետությունը վերականգնել է գազի մատակարարումը մեզ համար։ Սա մեր հաղթանակն է»,-ասաց նա:

ԱՀ պետնախարարը նշեց նաև, որ օրվա ընթացքում հնարավոր է՝ ճանապարհը ևս բացվի։

«Դա իրենք են որոշել, քանի որ զգացել են՝ ինչ սխալ են գործել»,-հավելել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հավելենք, որ «Արցախգազը» տեղեկացնում է, որ այս պահին Հայաստանի գործընկերների հետ իրականացվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով: Նախատեսվում է, որ օրվա ընթացքում գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում:

Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները: