Ֆրանսիայի հավաքականն ամեն ինչ կանի, որ կանգնեցնի Մեսսիին․ Ժիրու


23:55 , 15 դեկտեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է ԱԱ-2022-ի եզրափակչում Արգենտինայի դեմ կայանալիք խաղի մասին։

«Մեսսիի ազդեցությո՞ւնը։ Մենք ուզում ենք հաղթել այդ խաղն ու աշխարհի առաջնությունը և ամեն ինչ կանենք, որ կանգնեցնենք նրան։ Բայց այդ թիմում միայն Մեսսին չէ։ Նրանց կազմում ուրիշ գերազանց խաղացողներ էլ կան, որոնք ևս մեծ ազդեցություն ունեն թիմի վրա։ Ահա թե ինչու են նրանք այսքան ուժեղ ու հասել են մինչև եզրափակիչ»,- Ժիրուի խոսքերն է փոխանցում Evening Standard-ը։

ԱԱ-2022-ի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին և կսկսվի Երևանի ժամանակով 19:00-ին։