Նիկոլը կտա՞ «Զանգեզուրի միջանցք» Լաչինի միջանցքի դիմաց


14:12 , 15 դեկտեմբեր, 2022
Մինչ փորձագետները գլուխ են ջարդում՝ հստակորեն հասկանալու, թե Բաքվի կողմից Հայաստան-Արցախ միջանցքի փակման իրական դրդապատճառները որոնք կարող են լինել, այդ մասին կարծես թե Նիկոլի եղբայր Իլհամն է ակնարկել՝ Թուրքմենստանում Թուրքիայի և Թուրքմենստանի նախագահներ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ու Սերդար Բերդիմուհամեդովի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ հայտարարելով, որ Բաքուն ակտիվորեն աշխատում է «Զանգեզուրյան միջանցքի» բացման ուղղությամբ: «Զանգեզուրի միջանցքի՝ Ադրբեջանի տարածքով անցնող հատվածում ավարտվել է երկաթուղային գծերի անցկացման աշխատանքների 40 տոկոսը, իսկ ավտոմայրուղու կառուցման՝ 70 տոկոսը։ Բոլոր աշխատանքները կավարտվեն 2024 թվականին, ինչի արդյունքում կստեղծվի նոր տրանսպորտային միջանցք»,-մասնավորապես՝ ասել է Իլհամը:

Իր հերթին նրա եղբայր Նիկոլն է Կառավարության նիստում Արցախի շուրջ տեղի ունեցողի համատեքստում խոսել «Զանգեզուրի միջանցք» կոչվող խեղկատակության մասին՝ ինքն իրենից սուտ հերոս սարքելով: Թվարկելով այն կետերն ու դրույթները, որոնք խախտում է Ադրբեջանը՝ Նիկոլը միաժամանակ վստահեցրել է, որ Հայաստանի իշխանությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ որևիցե խոստում չի տվել. անհեթեթ են կամ տգետ բոլոր այն պնդումները, թե Հայաստանը միջանցքի բացման բանավոր խոստում է տվել որևէ մեկին, քանզնի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը նման բան չի նախատեսում:

Հետաքրքիր է, որ այս օրերին ռուսաստանյան քաղաքագիտական-փորձագիտական շրջանակներից հնչող վերլուծություններում սկսել է հաճախ շեշտվել այն միտքը, որ ՌԴ-ում Իլհամ-Նիկոլ հնարավոր հանդիպման ընթացքում, որի մասին ակնարկել էր Պեսկովը, խոսք է գնալու Լաչինի միջանցքի ու «Զանգեզուրի միջանցքի» մասին, ավելի կոնկրետ՝ միջանցք միջանցքի դիմաց տարբերակն է քննարկման առարկա դառնալու:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից բնապահպանական թեման ընդամենը շղարշ է՝ հասնելու իր գերնպատակին, որին հասնելու ճանապարհին կարևոր դետալ է դիտարկվում նույն «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Ընդ որում՝ Ալիևն այս մասին խոսում է այնպես, ինչպես կխոսեր արդեն իսկ կայացած իրողության մասին, ինչը լրջագույն հարցեր է առաջ բերում՝կապված ասենք Նիկոլի կողմից տրված հնարավոր խոստման հետ, ինչը տվյալ պահին հերքում է Նիկոլը:

Բացառված չէ, ավելին՝ խիստ հավանական է, որ Արցախի շուրջ ստեղծված այս իրավիճակը Նիկոլն ու Ալիևը համաձայնեցրել են միմյանց միջև. Ալիևը ստեղծում է անելանելի իրավիճակ Արցախի համար, իսկ Նիկոլն էլ, տեղի տալով ճնշումներին և,իհարկե, ելնելով մարդասիրական սկզբուքններից, տալիս է միջանցք կամ գուցե արտոնյալ հաղորդակցման ուղի (Իրանը խիստ դեմ է արտատարածքային միջանցքին) Մեղրիով: Հիշենք նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի ստորագրման Նիկոլի հիմնավորոմը,երբ նա հայտարաել էր, որ գնացել է այդ քայլին՝փրկելու 25000 զինվորի կյանք: Նույնն էլ կարող է այստեղ լինել,ուղղակի փրկվողների դերում այս անգամ հայտնվեն 120000 արցախցիները: