Առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունը Լաչինի միջանցքի խնդրի վերաբերյալ. Փաշինյան


12:41 , 15 դեկտեմբեր, 2022

Ադրբեջանի կողմից գրավոր ստանձնած պարգտավորությունների խրոնիկ խախտումները միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելը մեր հիմնական հավաքական աշխատանքը պետք է լինի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր դիվանագիտական ծառայությունը, բոլոր գերատեսչությունների արտաքին  կապերով զբաղվող ստորաբաժանումները, խորհրդարանական դիվանագիտությունը, կառավարող ուժը, ընդդիմությունը, ՀԿ-ները,  Սփյուռքի ներկայացուցիչները, արտաքին կապեր ունեցող  ֆիզիկական եւ իրվաբանական անձինք, սոցցանցերի օգտատերերը  պետք է իրենց լուման ներդնեն այս գործում՝ ի ցույց դնելու համար, որ Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության խարբերական խախտումները նախեւառաջ ԼՂ-ին ցեղասպանության կամ հայրենազրկման  ենթարկլու նպատակ ունեն:

 Ադրբեջանը շարունակաբար օգտագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա»,-ասաց նա:

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց այն երկրներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք արդեն գնահատական են տվել Լաչինի միջանցքը փակելու եւ ԼՂ-ում հումանիտար աղետ հարուցելու Ադրբեջանի քաղաքականությանը:

Մ«Պետք է արձանագրեմ, որ առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունն այս առումով,-ասաց նա: