ԵԽ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման ջանքերին. ԵԽ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ


11:08 , 15 դեկտեմբեր, 2022

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ԵԽ Գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ջուզեպպե Ձաֆուտոն։

«Երկխոսությունը լարվածության սրումը կանխելու բանալին է։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման ջանքերին՝ վստահության ամրապնդման միջոցներով»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է պաշտոնյան։