Աշխարհի ամենամեծ շոկոլադե գլոբուսը


21:07 , 3 սեպտեմբեր, 2013


Աշխարհի ամենամեծ շոկոլադե գլոբուսը պատրաստվել է 35 հազար գույնզգույն շոկոլադե տրյուֆելներից:

Ամեն տարի մոլորակի տարբեր ծայրերում ստեղծվում են ինքնատիպ խոհարարական գլուխգործոցներ` սկսած ավանդական ուտեստներից մինչև տարբեր դելիկատեսներն ու ուտելի ճարտարապետության գլուխգործոցները:  Ինչ շռայլությունների ասես որ չեն դիմում ժամանակակից խոհարարները, որպեսզի շլացնեն բոլորի երևակայությունը:

Աշխարհի ամենամեծ շոկոլադե գլոբուսի տրամագիծը 3 մ է, իսկ քաշը` 800 կգ: