Միջերկրական ծովի տարածքից արձակված բալիստիկ հրթիռներն ընկել են նույն ծովի ջրերը


14:18 , 3 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Միջերկրական ծովի տարածքից արձակված երկու բալիստիկ հրթիռներն ընկել են հենց նույն ծովի ջրերում՝ Սիրիայի ափից ոչ այդքան հեռու։

Ինչպես հաղորդում է Риа Новости գործակալությունը, հրթիռների անկման մասին տեղեկությունը հաստատել է Սիրիայի գերատեսչություններից մեկը, որը տարածել է համապատասխան հաղորդագրություն։ 
Միաժամանակ չի մանրամասնվում, թե որքան հեռու են Սիրիայի առափնյա գոտուց ընկել հրթիռները։
Նշենք, որ ինչպես ավելի վաղ հաղորդել էր eMedia.am-ը, ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շայգուն զեկուցել էր նախագահ Վլադիմիր Պուտինին այն մասին, որ ռուսական ռադիոտեղորոշման սարքերը Միջերկրական ծովի ջրերի վրա արձանագրել են երկու հրթիռների մեկնարկ։