Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացվելու մասին լուրն ապատեղեկատվություն է․ տեղեկատվական շտաբ


00:27 , 15 դեկտեմբեր, 2022

Սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունները, թե իբր Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացվել է, ապատեղեկատվություն է։

Հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը։

Խնդրում ենք տուրք չտալ կեղծ տեղեկություններին և հետևել միայն պաշտոնական լրահոսին։