14:12 , 3 սեպտեմբեր, 2013Bhk.am-ը գրում է.
Խորապես ցավում եմ Հայաստանի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրող և հրապարակախոս Լևոն Անանյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Լևոն Անանյանն այն մարդկանցից էր, ում հայրենանվեր գործունեությունը դեռ երկար է հիշվելու ու գնահատվելու սերունդների կողմից: Հենց նրա կողմից հիմնադրված «Ապոլոն» հրատարակչության շնորհիվ էր, որ առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացվեցին համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ: Անասելի մեծ էր նրա՝ հմուտ կազմակերպչի ունեցած դերակատարությունը Հայաստանի գրողների միության աշխատանքների կազմակերպման գործում:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Լևոն Անանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա գործունեությունը և անուրանալի ավանդը գնահատող մեր բոլոր հայրենակիցներին: