Փորձառո՞ւ եք սեքսում. ինչպես դրան կվերաբերվի Ձեր տղամարդը


14:06 , 3 սեպտեմբեր, 2013

Ladynews.am-ը գրում է.

Միշտ հարց է ծագում՝ արժե՞ տղամարդուն ասել սեռական հարաբերություններում իր թույլ տված սխալների մասին: Ասե՞լ, թե Ձեզ օրգազմի հասցնելու ինչ հնարավորություններ նա բաց թողեց գիշերը:

Հոգեբանները խորհուրդ են տալիս՝ չարժե: Նմանատիպ խոսակցությունները տղամարդն ամբողջ կյանքում կհիշի՝ որպես սարսափելի երազ: Խոսելով այդ մասին՝ Ձեր զուգընկերոջ մոտ կառաջացնեք անինքնավստահության զգացողություն, իսկ տրամաբանական ավարտն էլ կլինի Ձեր բաժանումը:

Տղամարդկանց այդքան էլ դուր չի գալիս, երբ կանայք իրենցից ավելի փորձառու են լինում սեքսում. պատճառը վախն է՝ կկորցնելու իշխանությունն ու վերահսկողությունը: Տղամարդը իրեն կզգա ոչ լիարժեք ու կխանդի զուգընկերուհու նախկիններին:

Կնոջ փորձը կընկալվի որպես լիդերության վտանգ: Ի վերջո՝ տղամարդը միշտ ձգտում է իշխել, և մեկ էլ հանկարծ՝ կնոջ առջեւ իրեն զգում է անվարժ եւ անփորձ տղա: Գործ ունենալով փորձառուների հետ՝ տղամարդիկ վաղ թե ուշ իրենք իրենց հարց կտան՝ «իսկ քանիսն են եղել այս անկողնում»:

Ավելի լավ է՝ տղամարդկանց միշտ զգացնել տվեք, որ Դուք իր համար խենթանում եք, որ նա անկողնում անկրկնելի է: Ցավոք շատ տղամարդկանց համար փորձառու կանայք չեն կարող լինել «լավ աղջիկ»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ