Նիկոլի վախի ու դավաճանության պատը


17:28 , 14 դեկտեմբեր, 2022

Նիկոլի վախի ու դավաճանության պատը

Ընդդիմության ակցիան,որին մասնակցում են մեծ թվով մարդիկ՝ մտահոգ Արցախի վաղվա օրով, կրկին բախվել է Նիկոլի ոստիկանական պատին: Մասնավորապես՝ Հանրապետության հրապարակից տարածված կադրերը հստակորեն ի ցույց են դնում այն վերաբերմունքը, որ իրականում ունեն ՀՀ իշխանությունները հայոց պահանջատիրության կարևորագույն մաս կազմող Արցախի հիմնախնդրի վերաբերյալ, ինչպես նաև՝ նրանց, ովքեր կոնկրետ շահառուներն են այս խնդրի, այսինքն՝ ողջ հայ ժողովրդի:

Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ ինչ է այդքան մեծ թվով ոստիկան շինում ընդդիմության հրավիրած ակցիայի վայրում՝ ակցիա, որը, ըստ էության, չունի ներքաղաքական ենթատեքստ, չի դնում նույն Նիկոլի անհապաղ հեռացման հարց, ներքաղաքական լոզունգներով հանդես չի գալիս, այլ ընդամենը փորձում է իր համախոհների, առհասարակ ազգի ցավով ու դարդով ապրող մարդկանց օգնութամբ ինչ-որ կերպ սատար կանգնել արցախահայերին, որոնք հայտնվել են այս խայտառակ վիճակում առաջին հերթին Նիկոլի դավաճանական քաղաքակնության պատճառով: Տոնածառն ու Կառավարության շենքն էնպես էին «ցեպիտ տվել».ասես ոչ թե հայ մարդիկ են հավաքվել, այլ՝ ադրբեջանական «Յաշմայի»՝ հատուկ պատրաստություն անցած գլխակերներ: Չնայած վստահաբար, եթե «Յաշմայի» «գալավարեզները» միտինգ անեին Երևանի կենտրոնում (այդ օրը հեռու չէ, եթե այս տեմպերով ամեն ինչ ընթանա), Նիկոլը դժվար թե այդքան ոստիկան կուտակեր մեկ վայրում. յուրայիններից վախենալու իմաստ չկա:

Ցավն այն է, որ արցախահայերի բնական իրավունքների համար հայ ժողովրդի պայքարում լրջագույն արգելքներ են առաջացնում ոչ միայն Բաքվի բեղավորը,այլև հատկապես նրա «կարդաշ» Նիկոլը՝ Երևանում: