Միգուցե պետք է դիտարկել ոչ միայն ՌԴ խաղաղապահների, այլ նաև միջազգային ուրիշ ձևաչափեր. ԱԺ նախագահ


15:56 , 14 դեկտեմբեր, 2022

Armenpress.am-ը գրում է.

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությանը:

«Անկախ նրանից՝ այս պահին բավարարված ենք, թե ոչ, այնուամենայնիվ, ՌԴ խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ են և պետք է երկարաձգվի նրանց գործունեության ժամկետը: Միգուցե, պետք է դիտարկենք ոչ միայն Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների, այլ նաև միջազգային այլ ձևաչափերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում ասաց Սիմոնյանը: