Արցախյան հումանիտար ճգնաժամի անգլիական ստվերը


16:29 , 14 դեկտեմբեր, 2022
Աշխարհը կարծես արթնանանում է՝ կոչ անելով Ադրբեջանին արագորեն լուծել Արցախի շուրջ առաջացած ծայրահեղ վտանգավոր վիճակը: Արդյոք հնչող կոչերին կհետևե՞ն գործնական քայլեր, դժվար է ասել՝ նկատի ունենալով նույն Արևմուտքի հայտնի գործելաոճը, բայց այն, որ Ադրբեջանին կհաջողվի ալիբի ապահովել՝ իր լայնամասշտաբ սադրանքն բնապահպանական թեմայի տակ սղացնելու, կասկածից վեր է:

Մասնավորապես՝ Ալիևի անվտանգության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը, հանդիպելով Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, հայտարարել էր, որ իրենք խնդիր ունեն՝ դադարեցնելու Դրմբոնի ոսկու հանքավայրի «անօիրինական» շահագործումը: «Հայաստանը ադրբեջանական տարածքների օկուպացիայի տարիներին անօրինական օգտագործել է մեր ռեսուրսները և հարված է հասցրել շրջակա միջավայրին: Այժմ մենք ականատես ենք լինում նմանատիպ գործողությունների ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում»,-մասնավորապես՝ ասել է թուրքը՝ ուլտիմատում ներկայացնելով՝ Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի «անօրինական շահագործումը» պետք է դադարեցվի:

Այս ֆոնին ուշագրավ է դառնում մեկ այլ հանգամանք: Մասնավոապես՝ հայտնի է դարձել, որ այս տարվա հուլիսի 5-ին Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է, իսկ Ալիևն էլ՝ ստորագրել բրիտանական ոսկու հանքերի մշակման «Anglo Asian Mining» ընկերության կողմից Ադրբեջանում հանքաքարի հանքավայրերի յուրացման համար գործող Արտադրության բաշխման համաձայնագրի փոփոխությունները: Ավելին՝ համապատասխան փաստաթղթերից հայտնի է դառնում, որ Ադրբեջանը բրիտանական «Anglo Asian Mining»-ին է հանձնել Արցախի Կաշենի ու Դրմբոնի հանքավայրի շահագործումը՝ խոստանալով բրիտանացիներին ապահովել հանքավայր ազատ մուտք գործելու հնարավորությունը: Ի դեպ՝ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ այս ընկերությունը պատրաստվում է սկսել իրավական գործընթաց՝ օրենքի ուժով լուծում տալու հանքավայրերի շուրջ ստեղծված ճգնաժամին:

Հարց է առաջանում՝ այս իրավիճակում արդյոք արևմտյան արձագաքները կարելի՞ է անկեղծ համարել: Որպես իրավիճակից ելք Արևմուտքը կարող է, օրինակ, առաջ քաշել նույն «Anglo Asian Mining»-ի շահերի բավարարման պայմանը: Արդյոք արցախցիները կհամաձայնվե՞ն դրան, եթե հաշվի ենք առնում այն հայտնի իրողությունը, թե ումն է համարվում այս կամ այն վայրում առկա բնական պաշարների սեփականության իրավունքը. դանց իրական տերերը տվյալ վայրում ապրող մարդիկ են, իսկ այս դեպքում, փաստորեն, արցախցիներն են, որոնք էլ հենց շահագործում են հանքը:

Իհարկե, գլոբալ առումով հանքերի հարցն ընդամենը շղարշ է՝ շատ ավելի լայնամասշտաբ աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու կամ նորերն առաջացնելու, բայց ցանկացած դեպքում իրավիճակից շահած Ադրբեջանն է դուրս գալու, եթե, իհարկե, ուժային բևեռներից առնվազը մեկում չկան Կովկասում մեծ պատերազմ հրահրելու նպատակներ: