14:01 , 3 սեպտեմբեր, 2013
Սամվել Ալեքսանյանի փոխարեն կարող էր ՀՀ ազգային հերոս Քըրք Քըրքորյանը նույն կառուցապատումը իրականացնել: Ուզում եմ ասել, որ ակտիվիստները ոչ թե պետք է պայքարեն գործարարի, այլ պետական համապատասխան մարմնի` այս դեպքում Մշակույթի նախարարության անգործունեության դեմ: Կարծում եմ` անկախ այն բանից, թե գործարարն այս դեպքում ճիշտ է, թե սխալ, մեր հասարակության ներսում պետք է ձևավորվի աշխատատեղ ստեղծող մարդու նկատմամբ հարգանքի ինստիտուտ: