Հայաստանի հավաքականն անհանգստացնում է Միխալ Բիլեկին


14:00 , 3 սեպտեմբեր, 2013

Հայաստանի հավաքականն անհանգստացնում է Միխալ ԲիլեկինPanorama.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նախապատրաստվում է սեպտեմբերի 6-ին Չեխիայի ազգային թիմի հետ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք արտագնա խաղին: Երեկ մեր թիմն առաջին մարզումն է անցկացրել և նախապատրաստությունը Երևանում կշարունակի մինչև սեպտեմբերի 5-ը: Այդ օրը մեր թիմը հատուկ չարտերային չվերթով կմեկնի Չեխիա, որտեղ Երևանի ժամանակով ժամը 20:30-ին կանցկացնի նախախաղային մարզումը «Էդեն Արենա» մարզադաշտում:

Հայաստանում շատերը զգուշությամբ են արտահայտվում առաջիկա խաղի մասին և մեկնաբանություններում ձեռնպահ են մնում անպայման հաղթանակի հասնելու կոչերից, իսկ ամենահամարձակները հույս ունեն, որ մեր ընտրանին կկարողանա հաղթանակ տոնել, ինչպես Դանիայի հավաքականի հետ արտագնա խաղում:

Իսկ չեխերը, ինչպես երևում է, անհանգստացած են և հարգանքով են խոսում Հայաստանի ընտրանու մասին, որը դրսում 4:0 հաշվով պարտության է մատնել Դանիայի ընտրանուն: Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը, ինչպես նշում են այդ երկրի ԶԼՄ-ները, կարծում է, որ ներկա պահին Հայաստանի ազգային թիմն ուժեղ է Չեխիայի ընտրանուց:

«Մենք կորուստներ ունենք,- ասել է Բիլեկը:- Դարիդան, Հյուբշմանն ու Վիդրան վնասվածքների պատճառով ստիպված են բաց թողնել Հայաստանի ու Իտալիայի հավաքականների հետ հանդիպումները: Իտալացիների հետ մրցավեճի մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ հայերի, մալթացիների ու բուլղարացիների հետ խաղերում խաղալու ենք հանուն առավելագույն արդյունքի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ