14:00 , 3 սեպտեմբեր, 2013
1. Դուք տեսնում եք, որ ինչ-որ մեկը հարձակվում է ձեզ վրա, իսկ դուք փորձում եք փախչել
Այսպիսի երազ հաստատ բոլորս ենք տեսել: Եվ չնայած ողջ վտանգին, որ այն պարունակում է, այն նշանակում է, որ իրական կյանքում դուք պատրաստ եք դեմ հանդիման դուրս գալ վտանգին: Դուք պատրաստ եք խոսել տնօրենի հետ և ասել, թե ինչը ձեզ ձեռք չի գալիս, վերջապես որոշել եք թռչել օդապարիկով կամ մասնակցել ինչ-որ մրցույթի: Վերջապես այսպիսի երազը խոսում է նրա մասին, որ դուք պատրաստ եք որոշիչ գործողությունների դիմել:

2. Դուք տեսնում եք աշխարհի վերջը, ինչ-որ աղետ կամ վթար
Որպես կանոն նման երազները խոսում են նրա մասին, որ իրական կյանքում ձեզ ինչ-որ բան է սպառնում, կամ դուք իրավիճակը ձեզ համար վտանգավոր եք համարում ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական տեսանկյունից: Եթե երազում չեք կարողանում դուրս գալ փլատակների տակից, լողալ կամ վազել, ապա իրական կյանքում դուք վախենում ես լուծել ձեր խնդիրները:

3. Դուք տեսնում եք, որ վիրավոր եք, հիվանդ եք կամ մահանում եք
Սա ոչ մի կերպ չի նշանակում, որ դուք կհիվանդանաք կամ կմահանաք, ուստի պետք չէ անհանգստանալ: Նման երազները նշանակում են, որ ձեր կյանքում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, իսկ երազում դուք կարծես վերածնվում եք, պատրաստվում եք նոր սկզբի: Եթե երազում տեսնում եք, որ մահանում եք, ապա դա ամենայն հավանականությամբ նշանակում է, որ ձեր կյանքի որևէ կարևոր փուլ մոտենում է ավարտին` ավարտում եք համալսարանը, փոխում եք աշխատանքի վայրը և այլն:

4. Դուք տեսնում եք, որ ձախողել եք քննությունը կամ չեք կարողանում հաղթահարել որևէ հանձնարարություն
Անգամ եթե վաղուց ավարտել եք դպրոցն ու համալսարանը, ժամանակ առ ժամանակ բոլորն են նման երազներ տեսնում: Նման երազը կարող է արտահայտել վիրավորանք կամ զայրույթ այն բանից, որ շրջապատն ըստ արժանվույն չի գնահատում ձեզ: Դուք զգում եք, որ ավելիին եք արժանի և ցանկանում եք դա ապացուցել մյուսներին:

5. Դուք տեսնում եք, որ անհարիր հագուստ եք կրում կամ մերկ եք հասարակական վայրում
Այս երազն ուղղակիորեն կապված է ձեր ինքնազգացողության և ինքնագնահատականի հետ: Հագուստն այս դեպքում խորհրդանշում է ձեր իրական ԵՍ-ի և ձեր միջև եղած խոչընդոտը: Ուստի եթե դուք մերկ եք և ձեզ լավ չեք զգում, ապա դա խոսում է նրա մասին, որ դուք չեք ցանկանում որևէ մեկին ներս թողնել ձեր ներաշխարհ: Եթե անհարիր հագուստ եք կրում, դա նշանակում է, որ դուք զգում եք, որ այն դիրքը կամ դերը, որ ստանձնել եք կյանքում, հարմար չէ ձեզ: