Գիտնականները հայտնաբերել են անմահության գենը


13:53 , 3 սեպտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Նոթինգեմի համելասարանի գիտնականները երկար ժամանակ ուսումասիրելով որդերի բջջային համակարգը` հասկացել են, թե ինչում է կայանում դրանց երկարակեցության գաղտնիքը:

Պարզվել է, որ որդերն ունեն, այսպես կոչված, «անմահության գեն», որը թույլ է տալիս բջիջների անհամար քանակով տրոհվել:

Հետազոտությունները կատարվել են տափակ որդերի հետ, որոնց օրգանիզմում այս գործընթացն ավելի ցայտուն է երևում: Բացի բջջային համակարգի աշխատանքից, այս որդերը կարող են նաև ինքնուրույն փոխել ոչ միայն ներքին օրգանները, այլև ստեղծել նոր ուղեղ:

Ինչպես հայտնի է, բոլոր կենդանի մարմինների օրգանիզմում տեղի է ունենում տրոհման գործընթացը` վերականգնելու և փոխարինելու համար վնսաված բջիջները, սակայն մարդկանց մոտ այդ պրոցեսը սահմանափակ է և պայմանավորված է որոշակի քանակով: Երբ դրանք դառնում են շատ կարճ, բջիջը կորցնում է տրոհվելու և վերականգնվելու ունակությունը: Այս գործընթացը մարդու օրգանիզմինը բերում է ծարացման պրոցսին:

Հետազոտությունն անցկացնող գիտնականներից Թոմաս Թանը նշում է, որ հետագայում հնարավոր կլինի հայտնագործություններն օգտագործել բժշկության մեջ և օգնել երկարացնել մարդկային կյանքն շատ ավելի, քան հնարավոր է պատկերացնել: