Ադրբեջանցիները երեկվանից փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Բազմաթիվ քաղաքացիներ մնացել են ճանապարհի տարբեր կողմերում։
Այսօր Երևանում ընթանում են բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները մտադիր են լինել ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի, դեսպանատների մոտ՝ պահանջելով Ադրբեջանին ստիպել դադարեցնել Արցախի շրջափակումը։