Մեկնաբանելով Ադրբեջանի պրովոկացիոն գործողությունները՝ Անդոնը կոչ է արել «հրադադարը պահպանող բլոկին» հետևություններ անել


18:37 , 12 դեկտեմբեր, 2022

Անդոնի անբարոյականությունը

Մեկնաբանելով Ադրբեջանի պրովոկացիոն գործողությունները, որոնց պատճառով, փաստորեն, լրջագույն հարցականի տակ է դրվում ՀՀ-Արցախ ցամաքային կապը՝ դրանից բխող բոլոր գլոբալ հետևանքներով՝ Անդոնը կոչ է արել «հրադադարը պահպանող բլոկին» հետևություններ անել: «Ադրբեջանը չպետք է ուժի լեզվով հարաբերություններ կառուցի, քանի որ դա ոչ մի տեղ չի հասցնելու: Հաջողությունից հետո պետք է կայունություն ապահովել»,-մասնավորապես՝ հայտարարել է ադրբեջանցիների հաջողությունից արբեցած թուրքական ազդեցության գոծակալը:

Անդոնի խոսքը, իհարկե, ուղղված է ՀԱՊԿ-ին, իսկ ավելի կոնկրետ՝ ռուսներին: Կոչը, անշուշտ, ռացիոնալ կոչ է, քանի որ իսկապես ռուսական կողմը ունի լուրջ առիթ՝ լրջագույն հետևույթուններ անելու, բայց կա նաև հարցի մյուս՝ Անդոնին ոչ դուրեկան կողմը, և այն հնչում է հետևյալ կեպ՝ իսկ հայկական կողմն ի՞նչ հետևություններ է անում կատարվողից, երբ միջանցքի շուրջ ստեծված իրավիճակի ու Ադրբեջանի՝ կազուս բելլի առաջացնելուն միտված գործողությունների ֆոնին ասենք նույն Նիկոլն ինքն իրեն փաստացի թուրք է հայտարարում ի լուր աշխարհի ու կոչ անում տարածաշրջանում բացել խաղաղության դարաշրջան՝ մոռանալով, որ թուրքերի համար Կովկասում խաղաղությունը նշանակում է այստեղ հայերի չգոյություն: Այսինքն՝ Նիկոլը փաստացի կոչ է անում՝ ձուլվելու, մոռանալու հայոց պատմությունը, Հայաստանը վիլայեթի վերածելու: Մի օր էլ կկանգնի ու կասի, որ պետք է ազգովի թլպատվենք, որ թուրքերին ավելի լավ բավարարենք ու սեփական ձեռքով կտա քրիստոնյա Հայաստանի վերջը՝ միայն թե ղազագիրը թաքուն պահի Էրդողանը:

Ահա այս մթնոլորտում ու իրավիճակում է, որ Անդոնը կոչ է անում օտարներին անել հետևություն: Օտարները գուցե Անդոնի կոչը բանի տեղ դնեին, եթե Անդոնը լիներ ոչ թե Հայաստանում թուրքական ռեժիմի ակնառու մանկլավիկ, այլ՝ հայրենասեր պետական գործիչ, բայց քանի որ ունենաք այն, ինչ ունենք, անարժեք են դառնում Անդոնի խոսքերն ու հնչեցրած կոչերը՝ ի ցույց դնելով նրա անբարոյականությունը: