Ըստ Գռզոյի նպաստներն են, որ գյուղացուն դարձնում են թամբալ


17:45 , 12 դեկտեմբեր, 2022

«Ֆերմեր» Գռզոն

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գռզոն, ադնրադառնալով Հայաստանում տասնյակ հազարավոր հեկտարների հասնող անմշակ հողերի խնդրին, արձանագրելով, որ դրանց մշակման շնորհիվ կարելի է աստղաբաշխական թվերի հասնող հավելյալ արժեք, բարիք ստեղծել, կոչ է արել գյուղացիներին մշակել հողերն ու լուծել սեփական թերսնման պրոբլեմը՝ միաժամանակ ընդգծելով նպաստների ինստիտուտի վերանայման անհրաժեշտությունը, քանի որ, ըստ Գռզոյի, հնրավոր է, որ հենց նպաստներն են, որ գյուղացուն դարձնում են թամբալ:

Նիկոլը Գռզոյի խորհրդո՞վ էր միարժամանակ առաջ կրճատել նպաստառու ընտանիքների թիվը՝ համոզված լիելով, որ աղքատությունը մարդկանց ուղեղներում է: Բացառված չէ: Այն, որ Գռզոն մատնանշել է գոյություն ունեցող խնդիրը, փաստ է, բայց փաստ է նաև այն, որ ոչ միայն չի տվել այդ խնդրի լուծման բանաձևը, այլև առաջ է քաշել մի թեզ, որն ուղղակիորեն խփում է հանրության, գյուղացիության խոցելի խմբերի բարեկեցությանը:

Ի գիտությոն Գռզոյի՝ անմշակ մնացած հսկայական հողերի խնդրի աղբյուրը ոչ թե նպաստների մեջ լվլվացող գյուղացիությունն է՝ շվայտ կյանքից իբր հռփացած, այլ այդ հարցում պետական քաղաքականության բացակայությունն ու կոնկրետ գյուղոլորտում չլուծվող խնդիրները՝ սկսած ոռոգման ջրի բացակայությունից մինչև ստացված բերքի իրացման պրոբլեմներ: Երբ մարդիկ քանդում են տասնամյակներով խնամված ասենք իրենց խաղողի այգիները, ինչին պետութունը նայում է սառնասրտորեն՝ թքած ունենալով հողի վրա էլ, գյուղացու էլ, գյուղատնտեսության զարգացման կամ միլիարդավոր դոլարների մասին գռզոյական լոլոները դառնում են խիստ անարժեք:

Իրականում բացառված չէ, որ Գռզոյի նպատակը հեռահար է. ուզում է այդ հողերն էլ իրենով անել ու գյուղացու փոխարեն ինքը մշակել՝ հարստացնելու առանց այն էլ միլիարդներով լի գրպանները: Սա միանշանակորեն հավանական տարբերակ է թվում՝ հաշվի առնելով Գռզոյի էությունը: