Նույնիսկ Էրդողանն ու Ալիևը հազիվ թե կարողանային այսքան ճշգրիտ կերպով առաջ մղել սեփական պետական շահերն այնպես, ինչպես դա արել է Նիկոլը


13:36 , 12 դեկտեմբեր, 2022
Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում այն վարող արտասահմանցի տիկնոջ կողմից որպես մարդու իրավունքների և ազատության պաշտպանության չեմպիոն ներկայացված Նիկոլն իր ելույթում փաստացի թուրք-ադրբեջանական տանդեմի «ջրաղացին ջուր է լցրել»՝ հայտարարելով, որ ինքը չի ուզում, որ մենք անընդհատ լինենք քննադատողի դերում և հրաժարվենք նաև ինքնահայեցման հնարավորությունից: «Ես չեմ ուզում, որ ցեղասպանության կանխարգելման և դատապարտման թեման դառնա ժողովուրդների դատապարտման առիթ և ժողովուրդների թշնամանքի խորացման հարթակ, որովհետև ես իսկապես կարծում եմ, որ մեր տարածաշրջանում նաև թշնամությունը պետք է կառավարվի, և դա պետք է սկսել ատելության խոսքի կառավարումից»,-մասնավորապես՝ ասել է Նիկոլը՝ բողոքելով, որ իրեն թուրք են ասում, քանի որ համարում են դավաճան, ինչից ինքը չնայած չի վիրավորվում, բայց և համարում է, որ նման բան չպետք է լինի. դա ատելության քարոզ է թուրք ժողովրդի հանդեպ:

Համաձայնեք, որ նույնիսկ Էրդողանն ու Ալիևը հազիվ թե կարողանային այսքան ճշգրիտ կերպով առաջ մղել սեփական պետական շահերն այնպես, ինչպես դա արել է նրանց գործակալը:

Նիկոլի ասելիքը՝ուղղված Հայաստանին ու աշխարհին, հետևյալն է՝ պետք է ոչ թե ֆիքսվել թուրքերի կողմից հայերին ցեղասպանելու փաստի վրա՝ մեղադրելով նրանց, այլ ինքնաքննությամբ զբաղվել, քանի որ վերջում կարող է պարզվել, որ ոչ թե թուրքերը,այլ հայերն են ցեղասպանել, կեցցե՜ ժողովուրդների բարկամությունը, կորչի՛ հայոց պահանջատիրությունը, թուրք կոչվելը պատիվ է, ուղղակի պետք չէ խեղճ թուրքերի անունը քաղաքական նկատառումներով զուր տեղը շահարկել, այն համարել «թշնամի» եզրույթի էկվիվալենտ: Կարճ ասած՝ «Նոլդու Փաշինյան»:

Իհարկե, թերևս ավելորդ է նկատագրել այն տիտանական վտանգները, որ բխում են Նիկոլի «խաղաղասիրական» թեզերից, բայց կարևոր է հասկանալ, թե բացի սեփական գաղտնի ցանկությունները սպասարկելուց, այս ամենով է՛կ ում շահերն է փորձում առաջ տանել Նիկոլը՝ իրեն քննադատությունների թիրախ դարձնելով:

Ինրպես վերը նշվեց, Նիկոլին ֆորումի շրջանակներում ներկայարել էին որպես համաշխարհային ժողովրդավարության, մարդու իրավունքների ու խոսքի ազատության անխոնջ մարտիկ՝ փառաբանելով այնպես, ինչպե ոչ ոքի: Ա՛յ հենց իրեն այդպես փառաբանողների շահերն էլ սպասարկում է Նիկոլը. Արևմուքի խնդիրը ցանկացած գնով հայ-թուրքական «հաշտեցման» պրոցեսն առաջ մղելն է՝ ռուսներին այստեղից դուրս վանելու հիմքեր ստեղծելու, ինչն էլ Նիկոլն անում է՝ այդ գինը ի հաշիվ հայ ժողովրդի կենսական շահերի վճարելով ու փոխարենը քաղաքական լեգիտիմություն ձեռք բերելով: