Կայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույց. քննարկվել է Արցախի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը


13:36 , 12 դեկտեմբեր, 2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին, riafan.ru-ի փոխանցմամբ, հայտնել են Կրեմլում։

Նշվում է, որ զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Պուտինն ու Ալիևը պայմանավորվել են նաև հետագա շփումների շուրջ։

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահը զանգահարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։