Հուսանք, որ Լաչինի միջանցքի փակումը հումանիտար ճգնաժամի չի հանգեցնի, և ողջախոհությունը կհաղթի. Էդմոն Մարուքյան


13:13 , 12 դեկտեմբեր, 2022

Ադրբեջանցի «բնապահպանական ակտիվիստները» փակել են ԼՂ-ն Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Սա բացահայտ սադրանք է և 2020 թվականի եռակողմ հրադադարի հայտարարության կոպիտ խախտում։ Հուսանք, որ դա չի հանգեցնի հումանիտար ճգնաժամի, և ողջախոհությունը կհաղթի: Լաչինի միջանցքը պետք է գործի սովորական ռեժիմով»,- գրել է Մարուքյանը: