13:20 , 3 սեպտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Միջերկրանան ծովում տեղի է ունեցել երկու բալիստիկ հրթիռների արձակում, նրանք շարժվում են ծովի կենտրոնական հատվածից դեպի արևելյան ափ։
Այդ մասին է հայտնում Ռիա Նովոստի գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարության հայտարարությանը։
Հենց արևելյան ափում է գտնվում Սիրիան, ում դեմ ռազմական գործողություններ են նախապատրաստվում։
Հրթիռների արձակումը ֆիքսել է Արմավիրում լոկացիոն կայանը։ Պաշտպանության նախարար Շոյգուն Պուտինին զեկուցել է արձակման մասին։