10:26 , 12 դեկտեմբեր, 2022Պերուի նոր նախագահ Դինա Բոլուարտեն առաջարկել է երկրում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացնել 2024 թվականի ապրիլին։ Այս մասին նա հայտարարել է Պերուի կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում։
«Ես որոշել եմ ստանձնել համընդհանուր ընտրությունների օրը 2024 թվականի ապրիլ տեղափոխելու հարցում Հանրապետության Կոնգրեսի հետ համաձայնության հասնելու նախաձեռնությունը», - ասել է Բոլուարտեն բնակչությանն ուղղված տեղաուղերձում։
Հիշեցնենք, որ վերջերս Պերուում իշխանափոխություն է տեղի ունեցել։ Երկրի զինված ուժերի և ազգային ոստիկանության միացյալ հրամանատարությունը հայտարարել է, որ իրենք մտադիր չեն ենթարկվել նախագահ Պեդրո Կաստիլյոյին, ով հայտարարել է խորհրդարանը ցրելու և պարետային ժամ մտցնելու մասին։ Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է Կաստիլյոյին։
Երկրի խորհրդարանը քվեարկել է նախագահ Պեդրո Կաստիլյոյի պաշտոնանկության օգտին։ Առաջարկին կողմ է քվեարկել 101 օրենսդիր։ Նախագահի պաշտոնը ստանձնել է Պերուի առաջին փոխնախագահ Դինա Բոլուարտեն։