Պապիկյան Սուրիկը «փափուկ բարձ էր դրել» ՀՀ քաղաքացիների գլխի տակ՝ հանգստացնելով, թե իբր այս պահին «կոնկրետ մտահոգվելու առիթ չկա»


16:35 , 10 դեկտեմբեր, 2022

Պապիկյան Սուրիկի հաշիշը

Արձանագրելով, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմից ՀՀ սահմանների դեմ ուղղված կրակահերթերը, կրակոցները, սադրնանքերը բավական շատացել են ու հիմա էլ շատ են՝ Պապիկյան Սուրիկը «փափուկ բարձ էր դրել» ՀՀ քաղաքացիների գլխի տակ՝ հանգստացնելով, թե իբր այս պահին «կոնկրետ մտահոգվելու առիթ չկա»:

Ի՞նչ է հասկանում Պապիկյան Սուրիկը «կոնկրետ մտահոգվելու առիթի» տակ: Գաղտնիք չէ, որ գրեթե բոլոր վերլուծաբաններն ու անալիտիկ կենտրոնները միաբերան պնդում են, որ պատերազմի հավանականությունը շատ բարձր է, իսկ անցկացվող զորավարժությունները, որոնց քողի տակ թուրք-ադրբեջանական տանդեմը սահմանին է մոտեցնում հսկայկան թվով տեխնիկա ու մարդուժ, որոնք Հայաստանի տարածքից անգամ անզեն աչքով տեսանելի են, թեժ մարտական գործողություններին ուղղված նախապատրաստական միջոցառումներ են: Նույն այդ ռազմական փորձագեներից շատերը կանխատեսում են տոտալ տարածաշրջանային պատերազմ, որի ընթացքում Հայաստանն ուղղակի «ոտքի տակ կորելու է»: Ավելին՝ շատ մասնագետներ ուղղակի կոչ են անում իշխանություններին բնակչությանը նախապատրաստել պատերազմին, ապաստարաններ, թաքստոցներ սարքել, մարդկան իրազեկել, մոբիլիզացիա իրականացնել և այլն: Կարճ ասած՝ պատերազմից հինգ պակաս իրավիճակ է տարածաշրջանում, որը պարտադրում է Հայաստանին առավելագույն օպերատիվություն ու զգոնություն դրսևորել:

Ի՞նչ են անում իշխանությունները: Իշխանությունները Երևանի շենքերն են ծակծկում ու քանդում՝ Հայաստանը՝ խաղաղ Դանիա երևակայելով: Ուղարկում են Սուրիկին ուղիղ եթեր՝ հանգստացնելու՝ կրկնելով 44-օրյա պատերզմից առաջ դրսևորած վարքագիծը, երբ փաստացի ոչինչ չարվեց՝ նետված մարտահրավերին պատրաստ լիելու համար այն դպքում,երբ տեղի ունեցածից միառժամանակ ժամանակ առաջ նույն ՀԱՊԿ-ը զեկուցագիր էր ուղարկել Նիկոլին՝ նախազգուշացնելով պատերազմի մասին ու նույնիսկ նկարագրելով՝ ինչպիսին է այն լինելու:

Արդյունքում կորցրեցինք մոտ 10000 քկմ տարածք՝ պատերազմի յուրաքանչյուր օրն ապրելով հաղթանակի պսասումով: Հիմա էլ նույն բանն է, ըստ էության, արվում, երբ դիրքերը թողնվում են անտեր, չկահավորված, այնինչ Պապիկյան Սուրիկը պրոֆեսիոնալ բանակից ու շարքայինների աշխատավարձերից է ինչ-որ բաներ բարբաջում՝ մոռանալով իր խոսքում ընդգծել, որ եթե եվրոպական մոդելի բանակ ունենալու հարցը տարիների աշխատանք ու ժամանակ է պահանջում, ապա կենսական մարտահրավերները՝ Հայաստանի գլխին կախված, մեզ շնչելու տեղ է՛լ չեն թողնում: Վաղը-մյուս օրը պատերազմ է, իսկ սրանք չգիտես՝ ինչերից են խոսում: