Ի՞նչ էր կատարվում Արմենչիկի երևանյան մենահամերգին և ետնաբեմում (լուսանկարներ)


12:53 , 3 սեպտեմբեր, 2013

Օգոստոսի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը լեփ-լեցուն էր: Կայացավ Արմենչիկի բարեգործական համերգը: Համերգից հավաքված գումարը տրամադրվելու է <<Նվիրիր կյանք>> հիմնադրամին: Մոտ երեք ժամ տևողության համերգի ընթացքում երգիչը ներկայացրեց իր երգացանկի հին ու նոր երգերը: Կարճ ժամանակ անց հանդիսատեսը հայտվեց պարահրապարակում:

Հայ հանդիսատեսը ոչ միայն պարում էր, այլ նաև երգում արդեն հայտնի դարձած երգերը: Համերգի ընթացքում նաև պրեմիերա եղավ` Արմենչիկը ներկայացրեց աշխարհի բոլոր երեխաներին նվիրված իր նոր երգը:
Հանդիսատեսին ողջունեց Արմենչիկի որդին՝ Մայքլը, ով ևս ներկա էր համերգին:

Անակնկալներից մեկն էլ Ֆրանչեսկա Ռամիրեզի ներկայությունն էր: Նա և Արմենչիկը ներկայացրեցին իրենց` արդեն հիթ դարձած  «Kiss me» երգը:

Իսկ  եզրափակվեց համերգը հրավառությամբ:  

ArmStar.am-ը ներկայացնում է լուսանկարներ Արմենչիկի մենահամերգից:

Լուսանկարները` Բազե Ավետիսի /ArmStar.am/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ետնաբեմի նկարները՝ այստեղ