ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչները բոլոր մարզերում կանցկացնեն քաղաքացիների ընդունելություն և քննարկումներ


14:26 , 10 դեկտեմբեր, 2022

Armenpress.am-ը գրում է.

Մարդու իրավունքների միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին, ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ բոլոր մարզերում կանցկացնեն անձանց ընդունելություն և քննարկումներ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՄԻՊ գրասենյակից, քաղաքացիները կարող են տեղում ստանալ խորհրդատվություն, դիմումներ ներկայացնել Պաշտպանին։ Կքննարկվեն նաև մարդու իրավունքներին առնչվող հարցեր տեղական հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։

ՄԻՊ ներկայացուցիչները մարզերում կլինեն մինչև ժամը 18։00-ը։