12:50 , 3 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Սիրիա ռազմական ներխուժումը ավելի մեծ սխալ կլինի, քան Իրաքի պարագայում: Այս մասին շվեյցարական «RTS» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը` խիստ քննադատության ենթարկելով Սիրիայի հարցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումը:
«Ես չէի սպասում նրանից նման բան: Ես համարում էի, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում նրա հայտնվելուց հետո մենք աշխատելու շատ բան կունենանք: Ցավոք, ամեն ինչ չէ, որ հաստատվեց»,- նշել է նա:
Պատասխանելով հարցին, թե արդյոք հիասթափվե՞լ է Օբամայից, Մ. Գորբաչովը պատասխանել է. «Դեռ ոչ: Սակայն եթե այսպես շարունակվի, ամեն ինչ կարող է շատ լուրջ լինել: ԱՄՆ-ն իրեն պահում է` որպես համաշխարհային ժանդարմ: Ինչո՞ւ է դա իրեն անհրաժեշտ: Ինչո՞ւ: Ո՞վ է սպառնում ԱՄՆ-ին: Ո՞վ: Նրանք պաշտպաններ են, նրանք ամբողջ աշխարհում են պաշտպանություն իրականացնում: Սակայն կպաշտպանենք խաղաղությունը, եթե դա վերաբերի բոլորին»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի մերձակայքում քիմիական զենքի կիրառումից հետո թեժացել է Սիրիայի հակամարտությունը: ԶԼՄ-ների տեղեկություններով` քիմիական զենքը կիրառել է Սիրիայի բանակը, ինչին զոհ է դարձել մոտ 1300 մարդ: Այդ տեղեկություններից հետո արևմտյան պետությունները քննարկում են Սիրիայում ռազմական գործողություն սկսելու նպատակահարմարության հարցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ