12:38 , 3 սեպտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Ամերիկյան Microsoft ընկերությունը, որը մասնագիտացած է համակարգչային օպերացիոն համակարգերի մշակման մեջ, համաձայնության է եկել ֆինլանդական Nokia ընկերության հեռախոսների արտադրության բաժնի ձեռքբերման շուրջ։
Ինչպես փոխանցում է Lenta.ru գործակալությունը, համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ամերիկյան ընկերությունը։
Մոտավորապես 2,17 մլրդ դոլարի դիմաց Microsoft-ը ձեռք է բերելու հեղինակային իրավունքների փաթեթները, իսկ հենց ընկերության հեռախոսների արտադրության մեջ մասնագիտացված բաժինի նկատմամբ իրավունքների վրա կծախսի 5 մլրդ։ Գործարքի դիմաց վճարվելիքը գումարը Microsoft-ը պատրաստվում է փակել մինչև գալիք տարվա սկիզբ։
Իր հերթին ֆիննական ընկերության տարածած հաղորդագրության մեջ մասնավորեցվում է, որ Nokia գլխավոր տնօրեն Սթիվեն Էլոփը արդեն Microsoft-ում կզբաղեցնի փոխնախագահի պաշտոն՝ ղեկավարելով մոբիլ տեխնոլոգիաների զարգացման բաժինը։ Նույն ամերիկյան ընկերությունում պաշտոններ կստանան նաև Nokia-ի մի շարք թոփ-մենեջերներ։