Դավոյան Արփոն ընդդիմությանը մեղադրել է պատերզմում զոհված ոստիկաններին ԱԺ ամբիոնից չմեծարելու համար


17:54 , 9 դեկտեմբեր, 2022

«Յաման հայրենասեր» Արփոն

Գովաբանելով Սիմոնյան Ալենին՝ Դավոյան Արփոն ընդդիմությանը մեղադրել է պատերզմում զոհված ոստիկաններին ԱԺ ամբիոնից չմեծարելու համար՝ վստահեցնելով, որ նախկին իշխանությունների օրոք Ոստիկանությունը շատ ավելի դաժան ու անմարդկային է եղել, քան է հիմա՝ Նիկոլի օրոք:

Տվյալ պարագայում մեծագույն պարադոքսը թերևս այն է, որ ընդդիմությանը զոհված ոստիկաններին ԱԺ ամբիոնից չմեծարելու համար մեղադրանք է առաջադրում նույն այդ ոստիկաններին սպանած թուրքերի հարճը՝ բառիս քաղաքական ու շատ ավելի լայն իմաստով: Արփոյի համար հայ ոստիկանների զոհվելը պատերազմում ոչ թե ողբերգական, այլ միանգամայն ուրախալի հանգամանք է, քանի որ եթե չզոհվեին, իրենք էին բազմաթիվ թուրքեր սպանելու՝ Արփոյի սիրտը կոտրելով:

Ինչ վերաբերում է նախկինների օրոք Ոստիկանության կողմից դրսևորված ոչ բավարար հանդուրժողականության հարցին, ապա եթե կա մի բան, որի համար նախկիններին կարելի է իսկապես մեղադրել, ապա դա արփոների ու ալենների նկատմամբ ցուցաբերած մեղմ վերաբերմունքն է. եթե նախկինների ժամանակ Ոստիկանությունը լիներ այնպիսին, ինչպիսին հիմա է՝ Նիկոլի իշխանության օրոք, ապա հաստատ արփիդավոյաններն ու ալենսիմոնյաններն այսօր ԱԺ-ում իրենց թափ չէին տա՝ ամեն մեկը մի բանտախցում փտելով: