«Շիշ բռնողի» ելույթը, իհարկե, 100%-անոց դեմագոգիա է՝ հանրության մի հատվածի ականջը որոշակիորեն շոյող


16:48 , 9 դեկտեմբեր, 2022

Շշային դեմագոգիա՝ ԱԺ-ում

«Շիշ բռնողը» ԱԺ ամբիոնից փորձել է իր պատկերացումները ներկայացնել այն մասին, թե Ներքին գործերի սուպերնախարաության ստեղծման հետ կապված ինչ ակնկալիքներ կան հանրային լայն շերտերի մոտ՝ համոզմունք հայտնելով, որ մարդիկ ուզում են, օրինակ, անձնագիր կամ վարորդական իրավունք ստանալիս հերթերում չհայտնվել, սեփական մեքենաները հանկարծ թալանված չհայտնաբերել, փողոցներն է՛լ չխցանվեն, քրեական հեղինակություներ էլ չլինեն:

«Շիշ բռնողի» ելույթը, իհարկե, 100%-անոց դեմագոգիա է՝ հանրության մի հատվածի ականջը որոշակիորեն շոյող: «Շիշ բռնողը», սակայն, անկեղծ չի գտնվել, քանզի չի հնչեցրել հանրության հիմնական ակնկալիքը՝ ստեղծվելիք ՆԳՆ-ից, որի կորիզը, փաստորեն,Ոստիկանությունն է հանդիսանալու: Հանրությունը նախևառաջ ուժայիներից ակնկալում է ապաքաղաքականացվածություն, որպեսզի զբաղվեն իրենց բուն գործով, այլ ոչ թե Նիկոլի հետույքը վարչապետական աթոռին սոսնձելով: Ավելին՝ «Շիշ բռնողի» մատնանշած շատ խնդիրներ այսօր գուցե արդեն լուծված կլինեին, եթե Նիկոլի շեղող գոծոնը չլիներ. հանցագործ որսալու, կյանքն ավելի անվտանգ դարձնելու փոխարեն մի ողջ համակարգ Նիկոլի ընդդիմադիրների որսով է զբաղված՝ բուն գործառույթն առհամարհած:

Ոչ մի դրական արդյունքի էլ ՆԳՆ-ի ստեղծումը չի բերելու՝ընդամենն է՛լ ավելի կենտորնաձիգ դարձնելով Նիկոլի իշխանությունը՝ իշխանություն որն առաջնորդվում է ոչ թե հայկական, այլ թուրքական օրակարգով: