Հավատալ թուրքի՞ն, թե՞ ԱԽՔ-ին


13:55 , 9 դեկտեմբեր, 2022
Արևմուտքի դեմքը փրկել փորձած ԱԽՔ Գրիգորյան Արմենը, որ դեկտեմբերի 8-ին հայտարարել էր, թե իբր գոյություն չունի խաղաղության համաձայնագրի արևմտյան տարբերակ, այլ կան ադրբեջանականն ու ռուսականը, արձագանքել է Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, որով Ալիևի օգնականը հերքել էր ՀՀ ԱԽՔ-ի այն պնդումը, թե իբր Վաշինգտոնում համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը.ՀՀ ԱԽՔ-ը ԱԺ ամբիոնից վստահեցրել է, որ իր խոսքերն ապացուցող փաստական տվյալներ կան. բանակցություների սենյակում է գտնվել նաև ամերիկյան ներկայացուցիչը: Իսկ Հաջիևը, մասնավորապես, վստահեցրել է, որ Ադրբեջանը Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը չի պատրաստվում քննարկման առարկա դարձնել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ այլ պետությունների ու կազմակերպությունների հետ՝ միաժամանակ հայկական կողմին մեղադրելով խաղաղության օրակարգից միտումնավոր կերպով շեղվելու համար:

Ամեն անգամ, երբ հայ և ադրբեջանցի պաշտոնյաները հերքում են միմյանց հայտարարությունները, կոնկրետ հայ հանրության առջև բարձրանում է մի չափազանց էական հարց՝ ո՞ւմ հավատալ: Թվում է՝ հարցն անտեղին է, քանզի ցանկացած նորմալ երկրում տվյալ երկրի հանրությունը հակված է հավատալու ոչ թե թշնամական կողմից հնչող հավաստիացումներին, այլ՝ սեփական իշխանություններին հատկապես այն դեպքում, երբ այդ իշխանություններն ընտրված են ժողովրդավարական սկզբունքերին համապատասխան կերպով:

Ժողովրդավարության առումով դրա «բաստիոն» Հայաստանում կարծես ամեն ինչ պարզ է. ազգիս մեծամասնության սիրտը պատկանում է Նիկոլին, ու խոսք անգամ չի կարող գնալ ընտրակեղծիքների մասին՝չնայած այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչու Նիկոլն ընտրությունների անցկացումը վստահեց հենց ընտրակեղծարարության հայր Ջհանգիրյան Գագոյին, կամ ինչու հենց ընտրությունների օրը որոշ քաղաքներում լույսերը տարան: Ինչևիցե, գոնե ֆորմալ առումով Նիկոլը ժողովրդինն է, ժողովուրդը Նիկոլինը:

Անցյալի դառը փորձը, սակայն, ցույց է տալիս, թե ինչին ենք բախվում այն դեպքում, երբ ամբողջությամբ վստահում ենք պաշտոնական հայտարարություններին: Հիմա կոնկրետ ԱԽՔ Գրիգորյան Արմենի դեպքում, որը, բացի իր կուրատորների շահը սպասարկելուց, ուրիշ ոչնչով չի զբաղվում այս երկրում, խիստ դժվար է հավատալ այն պնդմանը, թե իբր Հայաստանի համար սկզբունքային է միջազգային մեխանիզմների ներդրումը ԼՂ հայութան իրավունքների երաշխավորման հարցում կամ այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռք են գերվել պայմանավորվածություններ, քանզի չկա գործնական ապաույց, որ ՀՀ իշխանությունների քաղաքականությունն այդ ուղղությաբ հետևողական է: Նիկոլը հայերին էլ, տո իրեն էլ հանձնել է Ալիևի ողորմածությանը, իսկ հերթապահ խաբուսիկ հայտարարույունների նպատակը՝ տարատեսակ ախքերի միջոցով արվող, ընդամենը ներքին լսարանին թմբիրի մեջ գցելն է՝ մոտավորապես շենքերի պատերին արված հսկայական ծակերի մոտիվներով.այնտեղ պատերն են ծակել, այստեղ ծակում են մարդկան ուղեղները:

Նիկոլը չի ցանկանում ու չի էլ կարող իր կերակրողին՝ Իլհամին ինչ-որ բան պարտադրել կամ հայանպաստ օրակարգ առաջ քաշել, քանի որ նախ՝ չունի բավարար դուխ, ապա՝ աշխարհի դարդը չի կտրել արցախահայության համար. կտրեր, 44 օրյա սարսափը չէր լինի, Ալիևն էլ իրեն այսքան ինքնավստահ չէր զգա: