ԱՄՆ-ն որոշել է Սիրիայի դեմ լայնածավալ ռազմական գործողություն սկսել. ԱՄՆ նախկին պաշտոնյա


12:32 , 3 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի ղեկավարությունը մտափոխվել է Սիրիայի դեմ «զուսպ» ռազմական գործողություն իրականացնելու հարցում և մտադրվել է լայնածավալ ռազմական գործողություն սկսել։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ բանակի շտաբի հրամանատարի նախկին տեղակալ Ջեք Քինը։

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, նա նշել է, որ Օբաման երեկ Սպիտակ տուն հրավիրված  հանրապետական սենատորներին անձամբ ասել է, որ Վաշինգտոնը նախատեսում է էական հարված հասցնել Բաշար ալ-Ասադի ուժերին, եթե Կոնգրեսն աջակցի ռազմական գործողություն սկսելու նախաձեռնությանը։

Ջեք Քինի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները նախատեսում են նաև մեծացնել սիրիացի ապստամբների խմբերին տրամադրվող օգնության ծավալները։

Ավելի վաղ Սպիտակ տունը նշել էր, որ ռազմական գործողությունը պետք է ժամանակային և մասշտաբային սահմանափակումներ ունենա։ Նախագահն ամերիկյան Կոնգրես է ուղարկել Սիրիայի հարցով փաստաթուղթ, որը Ներկայացուցիչների պալատն ու Սենատը կքվեարկեն ոչ վաղ, քան սեպտեմբերի 9-ին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ