«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մասնակիցները լուսանկարվել են հայկական տարազներով


22:34 , 8 դեկտեմբեր, 2022

«Armenia in Eurovision» ինստագրամյան էջը լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով մրցույթի այս տարվա պատվիրակներին հայկական տարազներով:

Լուսանկարներում մրցույթի պատվիրակները կրում են հայկական տարազներ՝ ձեռքներին խաղող, զենք եւ սրինգ:

««Մանկական Եվրատեսիլի» մասնակիցները լուսանկարվել են հայկական ազգային տարազներով», - գրված է հրապարակմանը կից: