12:12 , 3 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը կարծում է, որ երկրում իրավիճակը բանակցությունների միջոցով չի կարգավորվի, հաղորդում է The Telegraph-ը:
«Մենք կռվում ենք ահաբեկիչների դեմ: Նրանց 80-90 %-ը, պատկանում է «Ալ-Քաիդային»: Նրանց չեն հետաքրքրում բարեփոխումները կամ քաղաքականությունը: Նրանց դեմ պայքարելու միակն միջոցը նրանց ոչնչացնելն է: Միայն այդ ժամանակ կարող ենք խոսել քաղաքական միջոցառումների մասին»,- ասել է Սիրիայի նախագահը՝ Le Figaro ֆրանսիական թերթին տված հարցազրույցում:
Ալ-Ասադը հավատացած է, որ Արևմուտքը պետք է օգնի իշխող վարչակարգին պայքարել ապստամբների դեմ, այլ ոչ թե սպառնա երկրին և գործող կառավարությանը: Նախագահի խոսքերով՝ ցանկացած հարձակում երկրի վրա կառաջացնի պատասխան արձագանք:
Բաշար Ալ-Ասադը Մերձավոր Արևելքը համեմատել է վառոդի տակառի հետ, որը կպայթի՝ հենց որ արևմտյան ուժերը հարվածեն Սիրիային:, հաղորդում է The Telegraph-ը:
«Մենք կռվում ենք ահաբեկիչների դեմ: Նրանց 80-90 %-ը, պատկանում է «Ալ-Քաիդային»: Նրանց չեն հետաքրքրում բարեփոխումները կամ քաղաքականությունը: Նրանց դեմ պայքարելու միակն միջոցը նրանց ոչնչացնելն է: Միայն այդ ժամանակ կարող ենք խոսել քաղաքական միջոցառումների մասին»,- ասել է Սիրիայի նախագահը՝ Le Figaro ֆրանսիական թերթին տված հարցազրույցում:
Ալ-Ասադը հավատացած է, որ Արևմուտքը պետք է օգնի իշխող վարչակարգին պայքարել ապստամբների դեմ, այլ ոչ թե սպառնա երկրին և գործող կառավարությանը: Նախագահի խոսքերով՝ ցանկացած հարձակում երկրի վրա կառաջացնի պատասխան արձագանք:
Բաշար Ալ-Ասադը Մերձավոր Արևելքը համեմատել է վառոդի տակառի հետ, որը կպայթի՝ հենց որ արևմտյան ուժերը հարվածեն Սիրիային: