Նիկոլի աներձագն աղքատացել է


17:51 , 8 դեկտեմբեր, 2022

Նիկոլի աներձագն աղքատացել է

Աննայի եղբայր Հրաչիկը, լրագրողի հետ զրույցում փորձելով քողարկել պետական բյուջեի հաշվին սեփական փեսայի ու քրոջ ճոխ կյանքին բնորոշ զեխությունները, իրեն էլ ներկայացնել որպես համեստ, հասարակ տղա՝ համարյա «հացին կակա ասող», սկսել է նկարագրել Ձորաղբյուրում գտնվող իր առանձնատան պայմանները՝ վստահեցնելով, որ այն այնքան համեստ ու աննշան է, որ բացի այն, որ ամեն մի հարկը կազմում է ընդամենը 50քմ, այնտեղ անգամ ջուր ու գազ չկա:Կարճ ասած՝ Աննայի եղբայրը ամեն կերպ փորձել է հանրությանը համոզել, որ ինքը հեղափոխությունից հետո ընկել է այն օրը, որ, ինչպես ասում են, նույնիսկ շունը ձեռքից չի վերցնի հաց:

Հրաչիկը, իհարկե, ավելորդ համեստություն է արել. շատ-շատ ՔՊ-ականներ կամ նրանց հետ փոխկապակցված անձինք այսօր դարձել են օլիգարխներ, մեծահարուստներին բնորոշ զեխ կյանքով ապրողներ ու լոթիներ մի դեպքում, երբ «Նիկոլի թվից» առաջ մի շիշ գարեջուրն ու սիգարետն անգամ նրանցից շատերի համար ճոխ կյանքի հոմանիշներ էին դարձել: Իսկ եթե դրանք դարձել են, ապա ինչպե՞ս կարող է «թագուհի Էրատոյի» հալալ եղբայր Հրաչիկը «հացին կակա ասել»:

Գործ ունենք իրական եկամուտների ու ունեցվածքի կոծկման դասական դեպքի հետ. Հրաչիկը, ի տարբերույուն շատ ու շատ ծերից ծաղկացների, մի փոքր ավելի խորամանկ է գտնվել ու որոշել է ապրել աչք չծակող կյանքով, որ փեսայի ու քրոջ վրա ավելորդ ստվեր չնետի, նրանց անունը «բերանի ծամոն» չսարքի, որ Աննայի համար ավելորդ խնդիրներ չստեղծի: Չունևոր տղա է, չէ՞, բայց տեսեք՝ինչ հանգստյան տներում ու հինգաստղանի հյուրանոցներում է իր ամառն ամեն տարի վայելում ու ինքն իրեն երանի տալիս:

Երևի աշխատավարձից ամեն ամիս մի քանի գրոշ հետ գցելով է ամառային կայֆերի փողը հավաքում ու հետո քամուն տալիս…