Նիկոլ-Իլհամ զույգը փորում է Պուտինի տակը


16:47 , 8 դեկտեմբեր, 2022

Նիկոլ-Իլհամ զույգը փորում է Պուտինի տակը

Նիկոլը, ԱԺ ամբիոնից անդրադառնալով ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին հնարավոր ցուցաբերվելիք ռազմատեխնիկական օգնությանն ու ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հարցին, հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից օգնություն չի ընդունի այնքան ժամանակ, քանի դեռ չկա Բաքվի ագրեսիային հստակ գնահատական:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նիկոլի պահանջը միանգամայն տեղին է ու անքննարկելիորեն ճիշտ՝ նկատի ունենալով Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելը կամ ասենք հայ-ռուսական դաշնակցային հարաբերոթյւնները և այլն: Սակայն կարևոր է հասկանալ, թե հայրենասեր խաղացող Նիկոլի բուն նպատակը որն է, երբ նա փաստացի բացասական արձագանք է տալիս Զասի վերջին հայտարարություններին առ այն, որ ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանից ցուցաբերվելիք օգնությունը հարկավոր է և՛ Հայաստանին, և՛ այդ կամզակերպութանը:

Ինչո՞ւ է Նիկոլը ցանկանում ՀԱՊԿ-ից կամ ՌԴ-ից ինչ-որ կերպ պոկել քաղաքական գնահատական՝ ակնհայտորեն առավելապես կարևորելով հենց այդ հանգամանքը, այլ ոչ թե գետնի վրա ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական օգնությունը: Խնդիրն այն է, որ Նիկոլի նպատակն է սեպ խրել Իլհամի ու Ռուսաստանի միջև՝տալու Բաքվին հիմքեր՝պնդելու,որ Ռուսաստանն այլևս չի կարող միջնորդ դիտարկվել,քանի որ որդեգրել է բացահայտ հայամետ դիրքորոշում: Ի դեպ՝ այդպես եղավ Մակրոնի դեպքում, երբ ֆրանսիացի օրենսդիրներն ընդունեցին հայամետ հայտարարություն. Բաքուն անմիջապես շտապեց ոչ միայն կշտամբել Մակրոնին, այլև հայտարարեց, որ Ֆրանսիան այլև չի կարող հանդես գալ որպես միջնորդ կողմ:

Խնդիրն այն է, որ ի տարբերություն Ֆրանսիայի, Մոսկվան Արցախում խաղաղապահներ ունի, որոնք այդտեղ են հայտնվել, ըստ էության, անկողմնակալ միջնորդական առաքելություն իրականացնելու անվան տակ, որ տարածաշրջանն էլի չպայթի: Եթե Ալիևը Ռուսաստանին հռչակում է՝ կողմնակալ, ապա ռուս խաղաղապահների մանդատն անմիջապես հայտնվելու է հարվածի տակ, և Ալիևը լեգիտիմ իրավունք է ունենալու ռուսներից պահանջելու լքել Արցախը, ինչը ոչ միայն Ադրբեջանի ժողովրի, այլև Մոսկվային հակառակ ուժային կենտրոնների երազանքն է:

Ակնհայտորեն գործ ունենք Նիկոլ-Իլհամ գաղտնի դաշինքի հետ, որ գործում է ընդդեմ Ռուսաստանի և ի հաշիվ հայ ժողովրդի շահերի՝ հանուն գլոբալիստների մեծ պրոյեկտի, որտեղ Հայաստան պետություն չի լինի: