Իրանը Հայաստանին հակատանկային հրթիռային համակարգեր եւ հրթիռներ չի փոխանցել․ ՊՆ խոսնակ


15:44 , 8 դեկտեմբեր, 2022

Տեղեկությունը, որ Իրանը Հայաստանին հակատանկային հրթիռային համակարգեր եւ հրթիռներ է փոխանցել, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը

Նշենք, որ նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ ըստ իրենց հավաստի աղբյուրների՝ հոկտեմբերի վերջին Իրանը գաղտնի կերպով իրանական արտադրության 600 հրթիռ և հակատանկային հրթիռային համակարգեր է ուղարկել Հայաստան։