12:00 , 3 սեպտեմբեր, 2013
ք. Երևան, 2 սեպտեմբերի, 2013թ: Օգոստոսի 30-ին, ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցը բացեց իր 8-րդ սպասարկման կետը Ծաղկաձոր կուրորտային քաղաքում:
Ցանցի նոր` թվով արդեն երրորդ ռեստորանը գտնվում է մեծ ճանաչում ունեցող Ծաղկաձոր կուրորտային քաղաքի սրտում: Նորաբաց ռեստորանի ընդհանուր տարածքը կազմում է 300քմ: Ռեստորանում ներկայացված ապրանքատեսականին բաղկացած է մոտ 300 ապրանքային միավորից: Ճաշացանկի հիմքում ընկած են հայկական ավանդական խոհանոցի լավագույն կերակրատեսակները:
«Ծաղկաձորում սա մեր առաջին ռեստորանն է. այն իդեալական վայր է թե տեղի բնակիչների, թե հանգստացողների և տուրիստների համար: Այցելուների հարմարավետ հանգիստն ապահովելու համար, ռեստորանում մենք ստեղծել ենք նաև երեխաների համար նախատեսված մանկական զվարճանքների սենյակ», - նշեց ընկերության տնօրեն և համասեփականատեր Տիգրան Յուզբաշյանը:
Ինչպես ցանցի մյուս սպասարկման կետերում, այստեղ ևս գործելու են ցանցի ստանդարտ ծառայությունները` արագ և համեղ առաքում, որը հասանելի կլինի ինչպես Ծաղկաձորում, այնպես էլ Հրազդան քաղաքում, անկանխիկ վճարումներ, թեժ գիծ և այլն:
Ռեստորանն աշխատելու է յուրաքանչյուր օր` ժամը 10:00-02:00:
ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005թ. Հայաստանում: Առաջին կետը դարձավ ԿԱՐԱՍ բիստրոն Աբովյան քաղաքում: Հետագայում բացվեցին ևս 4 բիստրոներ Երևան քաղաքի տարբեր համայնքներում և 2 ռեստորան քաղաքի կենտրոնում: 2008թ-ից ընկերությունը մեկնարկեց սեփական առաքման ծառայությունը, որն այսօր խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում: Յուրաքանչյուր ամիս ԿԱՐԱՍ-ը սպասարկում է ավելի քան 65 հազար հաճախորդի: