Ճապոնիայում շոգի հետևանքով օգոստոսի ընթացքում հոսպիտալացվել է ավելի քան 27 հզ. մարդ


11:40 , 3 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ավելի քան 27 հզ. ճապոնացիներ օգոստոսի ընթացքում հոսպիտալացվել են արևային հարվածի պատճառով՝ հաղորդում է Ճապոնիայի Հրշեջ ծառայության վարչությունը: 

Շոգի պատճառով հոսպիտալացվածների ամենամեծ թիվը Ճապոնիայում գրանցվել է 2010 թ. օգոստոսին, երբ հիվանդանոցում հայտնվել էր ավելի քան 28 հզ. մարդ: 

Այս տարվա օգոստոսին Ճապոնիայի գրեթե ողջ տարածքում շոգ եղանակ է եղել՝ ավելի քան 35 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Մի շարք տարածաշրջաններում օդի ջերմաստիճանը հասել է 40-ի: 

Անցած շաբաթվա ընթացքում հոսպիտալացվածների թիվը կազմել է 1.9 հզ։ Ողջ ամառվա ընթացքում հոսպիտալացվել է 56 հզ. մարդ, որոնցից 88-ը մահացել է: