11:33 , 3 սեպտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Վայոց ձորի մարզի 1000 քմ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող «Մանուշակ» պանկապարտեզի մոտակայքում այրվել է 10 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ում` Ջրաբերի ավազի հանքերի մոտակայքում՝ 700 քմ, Երևանի Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասում՝ 100 քմ, Հաղթանակ զբոսայգու տարածքում՝ 1000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: