Ֆրանսիայի արտգործնախարարը խոսել է Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատի ժամկետների մասին


23:53 , 6 դեկտեմբեր, 2022

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հաստատել է հոկտեմբերի 20-ից Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարաձգելու անհրաժեշտությունը։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը։