Պելեն հիվանդանոցից ոգևորել է Բրազիլիայի հավաքականին Հարավային Կորեայի դեմ խաղից առաջ


23:27 , 5 դեկտեմբեր, 2022

Tert.am-ը գրում է.

Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն, ով այժմ գտնվում է հիվանդանոցում, աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Հարավային Կորեայի դեմ խաղից առաջ դիմել է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներին։

«1958-ին ես քայլում էի փողոցով և մտածում էի, թե ինչպես պահեմ հորս տված խոստումը: Գիտեմ, որ այսօր շատերն են նման խոստումներ տվել աշխարհի առաջնության իրենց առաջին ոսկին տանող ճանապարհին: Ես կդիտեմ խաղը հիվանդանոցում, և կաջակցեմ բոլորիդ»,- գրել է լեգենդար ֆուտբոլիստը Twitter-ում։