Պուտինը, անձամբ վարելով «Մերսեդեսը», անցել է Ղրիմի կամուրջի վրայով այն վերաբացելուց հետո (Video)


20:16 , 5 դեկտեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Ղրիմի կամուրջ, փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը նրան զեկուցել է վերանորոգման աշխատանքների մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Պետության ղեկավարը նստել է ղեկին եւ անձամբ մեքենայով անցել կամրջով։

Ղրիմի կամրջի վրա ահաբեկչությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 8-ին։ Ռուսական իշխանությունների գնահատմամբ՝ դրա հետեւում ուկրաինական հատուկ ծառայություններն են կանգնած։